Լրահոս

05.06.2012 09:46


Հիլարի Քլինթոնը Վրաստանում է

Հիլարի Քլինթոնը Վրաստանում է

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ երեկոյան ժամանել է Բաթումի։ Օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։

Այսօր առավոտյան Քլինթոնը կբացի ԱՄՆ–Վրաստան ռազմավարական գործընկերության կոմիտեի նիստը։ Այցի շրջանակներում Քլինթոնը հանդիպումներ կունենա նախագահ Մախայիլ Սահակաշվիլիի և Վրաստանի քաղաքական էլիտայի լայն շրջանակների գործիչների հետ։ Ծրագրված է նաև Քլինթոնի և Սահակաշվիլիի համատեղ ճեպազրույցը։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Քլինթոնը այցելեց Հայաստան։ Վրաստանից հետո նա կմենկի Ադրբեջան, ապա Թուրքիա, որտեղ կմասնակցի միջազգային ահաբեկչության դեմ համաժողովին։

Այս խորագրի վերջին նյութերը